Արենի համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:28 • 10.12.23

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն և «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով դասընթաց, որոնց ընթացքում գործարկվելու են համայնքի էլեկտրական շչակները:

Այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը՝ բնակիչներին կոչ անելով չանհանգստանալ: