Մոլդովայի այն քաղաքները և գյուղերը, որոնք իշխող կուսակցությունից ղեկավարներ չեն ընտրել, ԵՄ-ից գումար չեն ստանա. Սանդու
Մոլդովայի այն քաղաքներն ու գյուղերը, որոնց բնակիչները նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում չեն քվեարկել իշխանության եվրոպամետ կուսակցության թեկնածուների օգտին, միջոցներ չեն ստանա Եվրամիության կողմից Մոլդովային տրամադրված վարկերից և դրամաշնորհներից։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Մայա Սանդուն քաղաքապետերի համաժողովում, գրում է ՏԱՍՍ-ը:
Դրան մասնակցել է քաղաքների ու գյուղերի ավելի քան հինգ հարյուր ղեկավար, սակայն այն անտեսվել է մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից։
«Ինչ վերաբերում է եվրոպական փողերին, ես ուզում եմ ձեզ հարցնել՝ քաղաքապետերը, որոնք դեմ են ԵՄ-ին, դուք կարծում եք, որ Եվրամիությունը պետք է ձեզ փո՞ղ տա, եթե դուք չեք աջակցում ԵՄ-ին, որտե՞ղ է այստեղ տրամաբանությունը: Պետական գումարները բաժանվելու են բոլոր բնակավայրերի և քաղաքների մեջ, իսկ ԵՄ-ից և ԵՄ երկրների հարկատուներից ստացվող գումարները կուղղվեն նրանց, ովքեր կիսում են այդ արժեքները», - ասել է Սանդուն իր ելույթում:
Նա ընդգծել է, որ «որոշ քաղաքական գործիչներ օգտագործում են հակաեվրոպական հռետորաբանություն՝ ձայներ հավաքելու համար, սակայն պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ Մոլդովան գոյատևել է և նույնիսկ սկսել է զարգանալ միայն մեր արտաքին գործընկերների աջակցության շնորհիվ»։










