ՀՀ նախագահն Արգենտինայի հայկական կազմակերպություններին ներկայացրել է Հայաստանի շուրջ ընթացող և ներպետական գործընթացներն ու զարգացումները

13:35 • 10.12.23

Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանրապետության նախագահը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի շուրջ ընթացող և ներպետական գործընթացների ու զարգացումների, երկրում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ։

Իր խոսքում նախագահը հանգամանորեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից արվող քայլերին ու մշակվող ծրագրերին։

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։

Возможно, это изображение 1 человек и текстВозможно, это изображение 3 человекаВозможно, это изображение 3 человекаВозможно, это изображение 5 человекВозможно, это изображение 1 человекВозможно, это изображение 6 человек