Կիմ Չեն Ընին որպես անձնական մեքենա տրվել է Maybach՝ չնայած դրա մատակարարումը Հս. Կորեա արգելված է
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ստացել է Maybach անձնական մեքենա, թեև դրա մատակարարումները հանրապետություն արգելված են պատժամիջոցներով։ Հարավկորեական SBS հեռարձակող ընկերությունը ուշադրություն է հրավիրել հյուսիսկորեացի առաջնորդի մեքենայի փոփոխության վրա, գրում է kommersant.ru-ն։
Աղբյուրի համաձայն՝ դեկտեմբերին Փհենյանում կայացած մայրերի ազգային համագումարից տեսանյութում նկատելի է, որ մեքենայի հետևի դռան հետևի մասում կա Maybach գծանշում, իսկ բեռնախցիկի վրա՝ S650։ Ըստ ամենայնի, խոսքը Benz Maybach-ի մասին է, որը թողարկվել է 2019 թվականին, հաղորդում է SBS-ը։
Հստակեցվում է, որ սեպտեմբերին Ռուսաստան կատարած այցի ժամանակ Կիմ Չեն Ընը հին ավտոմեքենայից է օգտվել։ Այստեղից SBS-ը եզրակացնում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը մեքենան փոխել է հոկտեմբերին կամ նոյեմբերին։ Maybach-ը Հյուսիսային Կորեայում համարվում է շքեղության առարկա, այդ մեքենաների մատակարարումը երկիր արգելված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ։










