ԵՄ-ն պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունն անվտանգության և պաշտպանության ոլորտներում. Օլիվեր Վարհելի
Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ զրույց է տեղի ունեցել մեր հարաբերությունների հետագա խորացման ուղիների շուրջ։
Այս մասին X սոցկայքի իր միկրոբլոգում գրել է Հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Օլիվեր Վարհելին:
«Մենք պատրաստ ենք բարելավել մեր համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինպիսիք են անվտանգությունը, պաշտպանությունը, էներգետիկան, կապը և առևտուրը»,- գրել է նա:










