Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 18 հազարը

18:54 • 11.12.23

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 18 հազարը։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությանը հղումով։

«Գազայի հատվածում իսրայելական ագրեսիան մինչ այս պահը հանգեցրել է 18,205 մարդու մահվան, վիրավորվել է 49,645 մարդ», - գերատեսչության տվյալներն է մեջբերում Sada El Balad հեռուստաալիքը։