Կիևյան փողոցի կանգառներից մեկի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

16:56 • 11.12.23

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Հայտնում է  Shamshyan.com-ը։

Ժամը 15:25-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կիևյան փողոց, որտեղ 15/12 հասցեի դիմացի կանգառում հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկանններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի, ով, ըստ նախնական տեղեկությունների, հանկարծամահ է եղել: