Արևմուտքում Զելենսկուն փոխարինողի են փնտրում. Նարիշկինը նշել է հավանական թեկնածուներին
Արևմտյան երկրներն ավելի ու ավելի են քննարկում Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկիին փոխարինելու անհրաժեշտությունը։ Նրանք քննարկում են Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնիի, երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի և նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի թեկնածությունները՝ որպես Զելենսկու հնարավոր փոխարինող: Այս մասին ասվում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Արտաքին հետախուզական ծառայությունը հավաստի տեղեկատվություն է ստանում այն մասին, որ արևմտյան առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները գնալով միմյանց հետ ավելի շատ են քննարկում Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկիին փոխարինելու անհրաժեշտությունը»,- նշել է Նարիշկինը։
«Արևմուտքը կարծում է, որ Ուկրաինայի ղեկավարը չափազանց հեռուն է գնացել... Քննարկվում են Զելենսկու հնարավոր իրավահաջորդները որպես պետության ղեկավար: Մասնավորապես, նոյեմբերին Բրյուսելում կայացած ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում նշվել է, որ ուկրաինացի բարձրաստիճան զինվորականներից մեկը կարող է դառնալ փոխարինող, օրինակ՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին կամ Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն», - ասել է Նարիշկինը:










