Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. Օղակաձև այգում հայտնաբերվել են կրակված պարկուճներ. Shamshyan.com
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում:
Ժամը 20:40-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցում՝ «Կարաս» թոնրատան հետնամասում գտնվող զբոսայգում, կրակոցներ են հնչել:
Տարածում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կրակված 3 պարկուճ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքներն ու կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կրակոցների հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ չկան:










