Հայաստանում գերության մեջ գտնվող մեր զինծառայողների վերադարձը կապահովվի. Ադրբեջանի գլխավոր դատախազ

13:00 • 12.12.23

Հայաստանում գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցի զինծառայողների վերադարձը կապահովվի:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։

Նրա խոսքով, նրանց վերադարձը երկիր կապահովվի։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:

Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: