Իսրայելը Գազայում պահվող պատանդների վերաբերյալ նոր առաջարկները դիտարկելու պատրաստակամություն է հայտնել

00:19 • 12.12.23

Իսրայելի իշխանությունները պատրաստ կլիեն քննարկել Գազայի հատվածում պահվող պատանդների ազատ արձակման նոր առաջարկները։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ շեշտելով, որ դրա համար հարկավոր է մեծացնել ռազմական ճնշումը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա։

«Կարծում եմ, որ եթե մենք մեծացնենք ռազմական ճնշումը, ապա կլինեն պատանդների վերաբերյալ նոր համաձայնագրերի առաջարկներ, իսկ եթե լինեն առաջարկներ, ապա մենք դրանք կդիտարկենք»,- ասել է Գալանտը մամուլի ասուլիսի ժամանակ։