Երևանում բախվել են Mercedes-ն ու Lexus-ը. վերջինը հայտնվել է տան տարածքում. Shamshyan.com

17:55 • 12.12.23

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին Ժամը 15:40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Արամ Մ.-ի վարած Lexus մակնիշի, և 29-ամյա Հովհաննես Հ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Տուժածներ չկան, իսկ հարվածի հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան ցանցե ցանկապատին ու հայտնվել տան տարածքում: