Ուկրաինացի պատգամավորն առաջարկել է օրինականացնել ամենօրյա աղոթքն Ուկրաինայի հաղթանակի համար

12:15 • 12.12.23

Ուկրաինայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Գեորգի Մազուրաշուն առաջարկել է օրինականացնել ամենօրյա աղոթքն Ուկրաինայի զինված ուժերի հաղթանակի և Ուկրաինայի ամբողջ տարածքի ազատագրման համար։ Նա այս հարցի վերաբերյալ բանաձևի նախագիծն արդեն ներկայացրել է Գերագույն ռադա։

Facebook-ի իր էջում Մազուրաշուն ասել է, որ նման աղոթքը նախկինում «փոխել է պատմության ընթացքը» այլ երկրներում։ Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայում Ուինսթոն Չերչիլը 1940 թվականի մայիսին սահմանել է ազգային աղոթքի օր։

«Դրանից հետո, հինգ օր անց,լուր ստացվեց Դանկերքից բրիտանական բանակի հաջող տարհանման մասին»,- զուգահեռներ է անցկացրել պատգամավորը։

Նա նաև հավելել է, որ 1944 թվականին Նորմանդիայում դաշնակիցների վայրէջքի նախօրեին ԱՄՆ-ում ևս ազգային աղոթք է հայտարարվել։

Միևնույն ժամանակ, ինքը՝ Մազուրաշուն, առաջարկում է համընդհանուր աղոթք անցկացնել ոչ միայն մեկ անգամ, ինչպես ԱՄՆ-ում և Բրիտանիայում, այլ ամեն օր։