ՌԴ-ում մանկապարտեզը երեխաներին Ուկրաինայի զինանշանով վկայականներ է բաժանել. սկանդալն ավարտվել է աշխատանքից հեռացումներով

14:47 • 12.12.23

ՌԴ Խաբարովսկ քաղաքի մանկապարտեզներից մեկում սպորտային մրցումներից հետո երեխաներին շնորհվել են Ուկրաինայի պետական խորհրդանիշներով հավաստագրեր։ Սկանդալը հասել է մինչև քաղաքապետ ու ավարտվել աշխատակիցների հեռացումով, գրում է lenta.ru-ն:

Քաղաքապետարանի կրթության վարչությունը բացատրել է, որ անցկացվել է մարզական մրցույթ, որին մասնակցել է մի քանի նախադպրոցական հաստատություն, և յուրաքանչյուր հաստատություն ինքնուրույն պատրաստել է վկայականներ իր սաների համար: Հայտնի է, որ սկանդալային վկայականի ձևանմուշը համացանցում ներբեռնել է թիվ 122 մանկապարտեզի ֆիզկուլտուրայի դաստիարակը, որը դրանք տպել և մրցույթի է բերել։ Հավաստագրի վերևում պատկերված է Ուկրաինայի դրոշն ու զինանշանը։

Մանկապարտեզի վարիչն իր հերթին վկայականներից յուրաքանչյուրի վրա դրել է հաստատության կնիքը՝ չուսումնասիրելով դրանց վրա պատկերված խորհրդանիշները։ Դրանից հետո երեխաներից վերցրել են վկայականները, և կրթության վարչությունը դեպքի առթիվ հետաքննություն է հայտարարել։

Երեխաներին նոր վկայականներ են բաժանվել։