Երկարատև թախիծի դեպքում դիմեք հոգեկան առողջության մասնագետի. Առողջապահության նախարարություն

11:51 • 12.12.23

Երկարատև թախիծի դեպքում դիմեք հոգեկան առողջության մասնագետի:

Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

«Բացասական տեղեկատվության մեծ հոսքը, որը շուրջօրյա ստանում ենք հեռուստատեսությունից կամ համացանցից, բերում է անձի սթրեսակայունության թուլացմանը և հաճախ հենց ինքն է սթրեսային գործոն հանդիսանում, ինչը բերում է դեպրեսիվ խանգարումների կամ սթրեսով պայմանավորված այլ հոգեկան առողջության խնդիրների դեպքերի աճի:

Լեռնային Ղարաբաղի բնակիչների բռնի տեղահանումը ինքնին հանդիսանում է լուրջ սթրեսային գործոն: Նման իրավիճակում առավել սրվում են առկա հոգեկան առողջության խնդիրները կամ ի հայտ են գալիս սթրեսային գործոնի հետևանքով:

Քնի խանգարումներ

Թախիծ

Տագնապի զգացողություն

Էմոցիոնալ անկայունություն

Եթե դուք կամ ձեր հարազատն ունի անհանգստացնող, սովորականից երկար տևող գանգատներ, դիմե՛ք հոգեկան առողջության մասնագետի (ընտանեկան բժիշկ, հոգեբան, հոգեբույժ)`

Հոգեկան առողջության ծառայությունները հասանելի են, անվճար և կօգնեն հաղթահարել հոգեկան առողջության տեսանկյունից ծառացած յուրաքանչյուր խնդիր։

Կարևոր է նաև կանխարգելել սթրեսը՝ առողջ ապրելակերպի միջոցով:

Կարգավորե՛ք քունը (պահպանե՛ք քնի հիգիենան, ապահովե՛ք առողջ քուն)

Կարգավորե՛ք սնունդը (պահպանե՛ք սննդակարգը, օգտագործե՛ք առողջ սնունդ)

Զբաղվե՛ք ֆիզիկական և մտավոր ակտիվությամբ,

Ակտիվացրե՛ք և պահպանե՛ք սոցիալական շփումները»,- ասված է հաղորդագրության մեջ: