ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվել է հաստատել Ուկրաինային օգնության տրամադրումն առանց Կիևի կողմից հստակ ռազմավարության

22:00 • 12.12.23

Ամերիկացի կոնգրեսականները Կիևից հստակ ռազմավարություն են ակնկալում՝ օգնության հաջորդ փաթեթը հաստատելու համար։ Այս մասին Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մեզ անհրաժեշտ է հստակ ձևակերպված ռազմավարություն, որը թույլ կտա Ուկրաինային հաղթել, և մինչ այժմ պատասխանները բավարար չեն եղել։ Դրանք մեզ չեն տվել այն հստակությունն ու մանրամասները, որը մենք կրկին ու կրկին խնդրել ենք», - ասել է նա լրագրողների հետ զրույցում։

Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմն ունի միջոցներ ընդամենը «մի քանի շաբաթվա» և Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնության երկու փաթեթի համար։