Եվրախորհրդարանում ֆոն դեր Լեյենի ելույթը «ավարտվել է» շան հաչոցով (տեսանյութ)

16:34 • 13.12.23

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ելույթը Եվրախորհրդարանի նիստում «ավարտվել է» շան բարձր հաչոցով, որը հեռարձակվել է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի կենտրոնական նիստերի դահլիճի ձայնային համակարգով, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եկեք մեր քաղաքացիներին ցույց տանք Եվրոպայի հզորությունը, երբ նա միասնական է և գլուխը բարձր կանգնած է։ Փառք Եվրոպային»,- ասել է ֆոն դեր Լեյենը՝ եզրափակելով իր ելույթը ԵՄ Խորհրդում Իսպանիայի նախագահության արդյունքների վերաբերյալ։

Նրա խոսքերից հետո բարձրախոսներից լսվել է շան բարձր ու երկար հաչոց, որը մի քանի վայրկյան հետո խլացրել է եվրոպացի պատգամավորների ծիծաղը։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: