Բայդենը ծիծաղել է՝ ի պատասխան Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հնարավոր հաղթանակի մասին հարցին (տեսանյութ)

09:57 • 13.12.23

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծիծաղել է ի պատասխան այն հարցին, թե արդյոք նա ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում, գրում է strana.ua կայքը։

Միացյալ Նահանգների ղեկավարի նման արտասովոր արձագանքի տեսանյութը հրապարակել են լրագրողները՝ Սպիտակ տանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման արդյունքներով ճեպազրույցից հետո։

«Այո՞, թե՞ ոչ»,- իր հարցին հստակ պատասխան է պահանջել համառ լրագրողը, բայց Բայդենը փակել է աչքերը և սկսել ծիծաղել։

Մինչդեռ Զելենսկին Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կարող է հաղթել առանց ԱՄՆ-ի օգնության։

Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Bloomberg-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։

«Ես Զելենսկիին Օվալաձև աշխատասենյակում Բայդենի հետ հանդիպման ժամանակ հարցրի, թե արդյոք նա կարող է հաղթել Ռուսաստանին առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության: Նա պատասխանեց լռությամբ՝ թեթևակի ուսերը թոթվելով», - գրել է նա:

Հայտնի է, որ Բայդեն պնդում է, որ Կոնգրեսն Ուկրաինային տրամադրվող օգնությունը հաստատի տոներից առաջ։

«Այն որոշումները, որոնք մենք հիմա ընդունում ենք, կձևավորեն ապագան գալիք տասնամյակների համար, հատկապես Եվրոպայում», - Բայդենը հայտարարել է Զելենսկու հետ հանդիպմանը։