Լեհ պատգամավորը խորհրդարանի շենքում կրակմարիչով հանգցրել է «սատանայական» Հանուկայի մոմերը (տեսանյութ)

13:33 • 13.12.23

Լեհաստանում գործ է հարուցվել Սեյմի պատգամավոր Գժեգորժ Բրաունի դեմ, որը խորհրդարանի շենքում կրակմարիչով հանգցրել է Հանուկայի ավանդական մոմերը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պատգամավորին դուր չի եկել Լեհաստանի խորհրդարանում հրեական կրոնական խորհրդանիշի տեղադրումը, և նա դիմել է ծայրահեղ քայլի:

Բրաունը հայտարարել է, որ Հանուկայի մոմերը վառելու տոնը «սատանայական» է և «չի կարող տեղի ունենալ Լեհաստանի Սեյմում»։

Պատգամավորն արդեն հեռացվել է նիստերից և տուգանվել։

Նախկինում Բրաունը բազմիցս մեղադրվել է ազգայնականության և հակասեմականության դրսևորման համար։

Միջադեպից անմիջապես հետո Սեյմի խոսնակ Շիմոն Հոլովնիան կատարվածն անվանել է «ագրեսիվություն, հիմարություն»։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: