Հայաստան վերադարձած 32 զինծառայողների հարազատներն ու բարեկամները հավաքվել են Մուրացանի հոսպիտալի մոտ

19:12 • 13.12.23

Հայաստան վերադարձած ռազմագերիները պետք է բժշկական զննություն անցնենՄուրացանի հոսպիտալում։ Այստեղ հավաքվել են 32 ռազմագերիների հարազատներն ու բարեկամները։

«Հեռուստացույցով իմացա, վազելով եկա,ոչ բարեկամ ունեմ , ոչ հարևան, բայց դա նշանակություն չունի, ուրախությունից եկել եմ»,- Երևանի Մուրացանի  հոսպիտալի մոտ, որտեղ հետազոտվում են ռազմագերիները, ասաց հավաքված քաղաքացիներից մի կին։

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ  2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:  Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն և կվերադառնան իրենց հարազատների մոտ։

«Իմ երեխու երկրորդ ծնունդն է։ Երեք տարի չենք տեսել, միայն լսել ենք» Մինչև իրեն տեսնելը ես երեք անգամ կսաղանամ ու կմեռնիմ , մինչև տուն կհասնենք»,- նշել է ծնողներից մեկը։