«Հայրը ձիգ է, կդիմանա, մայրը թող ներս մտի»․ հարզատներից մեկական հոգու թույլատրեցին տեսնել վերադարձած զինծառայողներին

19:56 • 13.12.23

Պատգամավոր Դավիթ Առուշանյանը հայտնեց, որ 32 ռազմագերիներն արդեն իսկ Մուրացանի հոսպիտալի ներսում են։

Նա նշեց, որ այս պահին ռազմագերիների հարազատներից մեկական հոգի կարող է ներս մտնել և տեսնել։

«Տղերքն այնտեղ են , ամեն ինչ նորմալ է, իրենց համար ծխում են։ Յուրաքանչյուր ընտանիքից մեկ հոգի կարող է մտնել  մի հինգ րոպեով տեսնեք մինչև իրենք կվերջացնեն իրենց պրոցեսները։ Հիմա հետազոտություն են անում, ինչքան երկար անեն, ամեն ինչ նորմալ կլինի»,- ասաց Առուշանյանը։
Այս պահին ռազմագերների հարազատները հերթագրվում են՝ ներս մտնելու համար։

«Հերը ձիգ է, կդիմանա, մերը թող մտի»,- ասաց Առուշանյանը։