Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության համար հնարավորությունների դուռ է բացվել․ Թուրքիայի պաշտպանության նախարար

22:36 • 13.12.23

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության համար հնարավորությունների դուռ է բացվել։

Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, Գյուլերն ասել է Թուրքիայի խորհրդարանում։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ և կայուն խաղաղություն ապահովելու հնարավորությունների դուռ է բացվել։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը հավատարիմ կմնա ոչ թե այլ երկրների, այլ իր հարևանների հետ համագործակցության դիրքորոշմանը», - նշել է Գյուլերը։