Փաշինյանը Տուսկին շնորհավորել է Լեհաստանի վարչապետ դառնալու կապակցությամբ

14:00 • 13.12.23

Շնորհավորում եմ Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետ դառնալու կապակցությամբ. այս մասին X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ակնկալում ենք երկկողմ և բազմակողմ մակարդակներում Հայաստան-Լեհաստան համագործակցության հետագա զարգացում, ինչպես նաև սերտ գործընկերություն ԵՄ-ի շրջանակում՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա», - գրել է նա: