Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն. մեկնարկել է Զելենսկի-Բայդեն հանդիպումը

00:30 • 13.12.23

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկացի օրենսդիրների հետ մի շարք հանդիպումներից հետո ժամանել է Սպիտակ տուն, որտեղ մեկնարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումը։

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, Զելենսկին երեքշաբթի՝ դեկտեմբերի 12-ին, արդեն հանդիպել է սենատորների հետ ու զրուցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնալ Մայք Ջոնսոնի հետ, և այժմ նրան կընդունի ԱՄՆ նախագահը։

Զելենսկու՝ Սպիտակ տուն ժամանելու կադրերը հեռարձակվել են ամերիկյան առաջատար հեռուստաալիքներով։ Հրապարակված կադրերից երևում է, որ Ուկրաինայի առաջնորն իր ամերիկացի պաշտոնակցի հետ հանդիպմանը ժամանել է սև Chevrolet-ով։