32 գերուց ոչ մեկը բուժկենտրոն չի տեղափոխվել. Անահիտ Ավանեսյան
Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 32 հայ գերուց ոչ մեկը քաղաքացիական բուժկենտրոն չի տեղափոխվել։
Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Իրականացվել է նախնական բժշկական ուսումնասիրություն, բուժզննություն:
Այս պահին քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել:
Բոլոր կարիքները գնահատվել են, և ինչ որ անհրաժեշտ է եղել, հետազոտություններ իրականացվել են»,-ասել է Ավանեսյանը:










