Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

15:20 • 14.12.23

Ադրբեջանի Լենքորան քաղաքում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվականները:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 15:00-ին։

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություն չկա: