ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են կուսակցության գործունեությանն առնչվող հարցեր

23:51 • 14.12.23

Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։

Քննարկվել են Կուսակցության գործունեությանն առնչվող գաղափարական բնույթի հարցեր։

Նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել կուսակցականների հարցերին։