Ղազախստանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

21:55 • 14.12.23

Ղազախստանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Երկրաշարժը գրանցվել է Ալմաթիի ժամանակով 17:44-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 180 կմ հարավ-արևելք:

Երկրաշարժի օջախը գտնվել է 15 կիլոմետր խորության վրա: