Ճապոնիայում չեն կարողանում պարզել մի քանի հարյուր տոննա ձկան ափ նետման պատճառը (լուսանկարներ)

14:49 • 14.12.23

Ճապոնիայի իշխանությունները չեն կարողանում պարզել վերջին օրերին երկրում, այդ թվում Հոկայդո կղզում մի քանի հարյուր տոննա ձկների ափ նետման պատճառը: Օրինակ՝ Հոկայդոյում լողափին սարդինաներից և սկումբրիաներին գոյացած արծաթագույն շերտի երկարությունը գերազանցում է մեկ կիլոմետրը, գրում է The Guardian-ը:

Երեկ Հոկայդոյից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող Նակիրի քաղաքի իշխանությունները հայտնել են, որ լողափին հայտնաբերվել է 30-40 տոննա սարդինիա և սկումբրիա:

«Ես նախկինում նման բան չեմ տեսել: Գուցե փոխվում է ջրային էկոհամակարգը», - ասել է մի ձկնորս, որը 25 տարի աշխատել է այդ տարածքում:

Սակայն ոչ ոք չի կարողացել նշել պատճառը:

«Պատճառն այս պահին անհայտ է: Մենք նախատեսում ենք տեղում նմուշառել ծովի ջուրը և ուսումնասիրել այն՝ պատճառը բացահայտելու համար», - թերթին ասել է ձկնորսության ոլորտի ներկայացուցիչ Միկինե Ֆուջիվարան:

Ճապոնիայի կառավարության պաշտոնյաները քննադատել են բրիտանական Daily Mail թերթի հոդվածը, որն այս երևույթը կապում է «Ֆուկուսշիմա Դայչի» ատոմակայանից մաքրված ջրի արտանետման հետ:

Sardines and mackerels are seen washed up on a beach in Hakodate, Hokkaido, northern JapanThousands sardines and mackerels are seen washed up on a beach in Hakodate, Hokkaido, northern Japan