Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում․ «Ճանապարհային դեպարտամենտ»

20:05 • 14.12.23

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ», - ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ: