Այս սերունդը ևս պատրաստ է կատարելու իր պատմական առաքելությունը, ուղղակի դրա համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել. Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել դիրքերից

09:50 • 14.12.23

Ամենաջերմ միջավայրի ձևավորման վայրը մարտական դիրքերն են` նույն գաղափարի շուրջ միավորված մարդիկ, ովքեր շոգին, ցրտին, արևին, մառախուղին և սառնամանիքին կատարում են հայրենիքի պաշտպանի իրենց առաքելությունը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Որքան եղանակային, դիրքային, աշխարհագրական տեսանկյունից պայմանները բարդ են, այնքան ներսում միմյանց փոխլրացնելու ձգտումն ավելի մեծ է, որովհետև առանց դրա ծառայություն կազմակերպելը գրեթե անհնարին է:

Դիրքերում շփումներս ամրապնդում են այն մոտեցումս, որ ամեն ինչ կորած չի և այս սերունդը ևս պատրաստ է կատարելու իր այն պատմական առաքելությունը, որն արել են իրենից առաջ, ուղղակի դրա համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել` գաղափարական, քաղաքական, տեխնոլոգիական և այլն:

Եղածը պահպանելու և առաջ նայելու հնարավորություն ստանալու համար, պետք է զգալ ու ճիշտ գնահատել հայրենիքի ցանկացած անկյուն»:

Կարող է լինել arctic սև-սպիտակ նկարըՀնարավոր է սա լեռնադահուկային լանջ and արկտիկական նկարն էՀնարավոր է սա հեծանիվ, լեռնադահուկային լանջ and արկտիկական նկարն էՀնարավոր է սա arctic նկարն էՀնարավոր է սա arctic նկարն էՀնարավոր է սա լեռնադահուկային լանջ and արկտիկական նկարն է