Իսրայելը որոշել է ժամանակավորապես բացել «Քերեմ Շալոմ» անցակետը Գազայում հումանիտար օգնության համար
Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Եգիպտոսից մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների ժամանակավոր բեռնաթափմանը Գազայի հատվածի «Քերեմ Շալոմ» անցակետում՝ Եգիպտոսի սահմանի Ռաֆահ անցակետ վերադառնալու փոխարեն։
Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր Նախարարների կաբինետը ժամանակավորապես հավանություն է տվել Գազայի հատվածում բեռնատարների բեռնաթափմանը «Քերեմ Շալոմ» անցակետում՝ դրանք «Ռաֆահ» վերադարձնելու փոխարեն:
Այդ ճանապարհով Գազայի հատված կհասցվի միայն հումանիտար օգնություն Եգիպտոսից»,- ասվում է հաղորդագրության մեջ։










