Այսօր Կիևյան փողոցում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

15:02 • 15.12.23

Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև առավոտյան 06:00-ն Կիևյան փողոցում  ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը: