ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կուրսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների խոցման մասին

22:13 • 15.12.23

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Կուրսկի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերով հարձակման փորձի մասին։

Ինչպես նշված է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական թելեգրամյան ալիքում՝ ուկրաինական չորս ԱԹՍ է խոցվել։

«Այսօր ժամը 18։40-ի սահմաններում կասեցվել է Կիևի վարչակարգի՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերով Ռուսաստանի Դաշնության օբյեկտների վրա ահաբեկչություն իրականացնելու հերթական փորձը», - նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՀՕՊ ուժերի հերթապահ միջոցներով չորս ԱԹՍ է ոչնչացվել Կուրսկի մարզի տարածքում։ Ավելի վաց ՌԴ ՊՆ-ն հայտնել էր Կուրսկի մարզում ևս երկու անօդաչուի ոչնչացման մասին։