Կոնգրեսն ընդունել է օրինագիծ, որն ԱՄՆ ցանկացած նախագահի արգելում է սեփական որոշմամբ երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից

12:29 • 15.12.23

Կոնգրեսը հավանություն է տվել օրինագծին, որն ԱՄՆ ցանկացած նախագահի արգելում է Միացյալ Նահանգները դուրս բերել ՆԱՏՕ-ից՝ առանց Սենատի հավանության կամ Կոնգրեսի ակտի: Այս մասին գրում է The  Hill-ը:

Օրինագծի նախաձեռնողներն են սենատորներ Թիմ Քեյնը և Մարկո Ռուբիոն: Այն ներառվել է Ազգային պաշտպանության լիազորությունների տարեկան ակտում, որն ընդունվել է հինգշաբթի րը և ակնկալվում է, որ կստորագրվի նախագահ Ջո Բայդենի կողմից:

Օրինագիծն ընդգծում է Կոնգրեսի հավատարմությունը ՆԱՏՕ-ի դաշինքին:

«ՆԱՏՕ-ն ուժեղ է եղել՝ ի պատասխան Պուտինի՝ Ուկրաինայում պատերազմին և ամբողջ աշխարհում աճող մարտահրավերներին», - ասվում է Քեյնի հայտարարության մեջ։ Նա հավելել է, որ օրինագիծը «վերահաստատում է ԱՄՆ-ի աջակցությունը այս կարևոր դաշինքին, որը հիմնարար է երկրի ազգային անվտանգության համար»:

Ռուբիոն իր հերթին նշել է, որ օրինագծի ընդունումը կարևոր գործիք է Կոնգրեսի վերահսկողության համար:

«Մենք պետք է ապահովենք, որ պաշտպանում ենք մեր ազգային շահերը և պաշտպանում ենք մեր ժողովրդավարական դաշնակիցների անվտանգությունը», - ասվում է նա հայտարարությունում: