Երևանում վերգետնյա անցման մոտ վրաերթի ենթարկված 73-ամյա տղամարդը մահացել է

16:15 • 15.12.23

Դեկտեմբերի 14-ին, ժամը 8.50-ին, Երևանի Հասրաթյան փողոցում «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա Լևոն Կարապետյանին:

Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը: