Հայտնի է՝ երբ կվառվեն հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը (տեսանյութ)

20:14 • 15.12.23

Դեկտեմբերի 19-ին կվառվեն հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

«Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին, բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ մասնակիցը լինելու տոնական ամանորյա միջոցառմանը:

Հանրապետության գլխավոր տոնածառին զուգահեռ կվառվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում ամանորյա տոնական ձևավորում ստացած փողոցների և կամուրջների լույսերը»,- ասված է հայտարարության մեջ: