Աշոցք գյուղի մոտ 3 ավտոմեքենա արգելափակվել է ձյան մեջ. օգնության են հասել փրկարարները (լուսանկարներ)

20:11 • 16.12.23

Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղից Տաշիր տանող ավտոճանապարհին երեք ավտոմեքենա արգելափակվել է ձյան մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Տաշիր-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ-ին։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel», «GAZelle» և «UAZ» մակնիշների ավտոմեքենաները։

May be an image of 1 person, arctic and textMay be an image of van and arcticMay be an image of vanMay be an image of snowplow, arctic and text