Ճապոնիան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։
Այս մասին հայտնում է Ճապոնիայի առափնյա պահպանությունը։
Գերատեսչությունը զգուշացրել է տարածքում գտնվող նավերին չմոտենալ հրթիռների բեկորներին, եթե դրանք հայտնաբերվեն:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռը թռել է մոտ 400 կմ և ընկել Ճապոնական ծովը Կորեական թերակղզուց արևելք՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։
Տոկիոն նշել է, որ բալիստիկ հրթիռների արձակումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը․
«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք տեղեկություններ հավաքելու և վերլուծելու համար՝ սերտորեն համագործակցելով Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի հետ», - հավելել են նախարարությունից։










