Շատրվանների պուրակում շուտով իր հյուրընկալ դռները կբացի Սուրբծննդյան տոնավաճառը. առանձին հատված տրամադրվելու է ԼՂ-ից տեղահանված անձանց. Ավինյան (տեսանյութ)

19:18 • 17.12.23

Շատրվանների պուրակում շուտով իր հյուրընկալ դռները կբացի Սուրբծննդյան տոնավաճառը. առանձին հատված տրամադրվելու է ԼՂ-ից տեղահանված անձանց:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից:

«Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում շուտով իր հյուրընկալ դռները կբացի Սուրբծննդյան տոնավաճառը:

Երևանի քաղաքապետարանն այս տարի տոնավաճառի առանձին հատված տրամադրելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

Քաղաքապետարանում հյուրընկալել էի մեր հայրենակիցներին, ովքեր 16 տնակներում կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները և ավանդական խոհանոցի համն ու հոտը»,- ասված է հայտարարության մեջ: