Էրդողանը Հունգարիայի վարչապետնին թուրքական էլեկտրամեքենա է նվիրել՝ ի պատիվ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին նվիրել է թուրքական Togg էլեկտրական մեքենա, հայտնել են Էրդողանի գրասենյակից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նախագահ Էրդողանը վարչապետ Օրբանին նվիրել է «HU TR-100» պետհամարանիշներով «Տոգ» էլեկտրոմոբիլ՝ ի պատիվ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակի», - ասվում է գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ։










