Բազում գյուղում այրվել է փայտե տնակ

12:12 • 18.12.23

Դեկտեմբերի 18-ին, ժամը 07։15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազում գյուղի Էներգետիկների ավան թաղամասում այրվում է տնակ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ այրվում են ոչ բնակելի փայտե տնակներ (մոտ 200 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:55-ին, մարվել՝ 10:40-ին: Այրվել է փայտե տնակների մոտ 63 քմ հատվածը։