Ամբակում Գրիգորյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետ

19:19 • 18.12.23

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 18-ի որոշմամբ՝ Ամբակում Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել։:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ամբակում Գրիգորյանին նշանակել քրեակատարողական ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ: