Հս. Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել

10:44 • 18.12.23

Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել, այն թռիչքի մեջ է եղել 73 րոպե, հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության փոխնախարար Սինգո Միյակեն, գրում է vedomosti.ru-ն։

Նրա խոսքով՝ այս ընթացքում հրթիռը 6 հազար կմ թռիչքի առավելագույն բարձրության վրա անցել է 1 հազար կմ տարածություն։ Սովորական հետագծով արձակվելիս նրա հեռահարությունը կարող է գերազանցել 15 հազար կմ-ը, այսինքն՝ ծածկել Միացյալ Նահանգների ողջ տարածքը։

Մոտ մեկ օր առաջ Փհենյանը ևս հրթիռ էր արձակել, որն անցել էր մոտ 400 կմև ընկել Ճապոնական ծովը։