«Մենք ու մունք» նախագիծը՝ «Chess and Jazz» ձևաչափով․ կայացավ ԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն հայրենիքի պաշտպանների կրթության (տեսանյութ, լուսանկարներ)

17:20 • 18.12.23

Դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը։

Բնութագրությունը հասանալի չէ

ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը հավատացած է, որ հայրենիքի պաշտպանների կյանքի որակը կարելի է փոխել կրթության միջոցով՝ գաղափարակից լինելով և կանգնելով «4090 Բարեգործական» հիմնադրամի կողքին։

Համերգը կազմակերպվել է  ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի եւ Ավագ Մարգարյանի մասնակցությամբ։ Համերգի հատուկ հյուրերն էին Լևոն Մալխասյանն ու Ինգա Արշակյանը։ Միջոցառման գործընկերներն են «Մուսա» գինին, «Չեսիֆայ» ընկերությունը։

Բնութագրությունը հասանալի չէ

Միջոցառումն իրականացվեց միջազգային «Chess and Jazz» ձևաչափով, որն առաջին անգամ է ներկայացվում հայ հանդիսատեսին։ Նախապես գրանցված մասնակիցները հնարավորություն ունեցան շախմատ խաղալ գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանի եւ Էլինա Դանիելյանի հետ, ինչից հետո մեկնարկեց համերգը։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ
Համերգի ընթացքում նվագախմբի կատարմամբ հնչեցին հայ հեղինակների ստեղծագործությունների նոր մշակումներն ու գործիքավորումները։

«Մենք եւ Մունք»-ն ԱրարատԲանկի երկրորդ համագործակցությունն է «4090 Բարեգործական» հիմնադրամի հետ։ Առաջինը կրում էր «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը։ Վերջինից ստացված ամբողջ հասույթը նույնպես ուղղվել է քառօրյա եւ քառասունչորսօրյա պատերազմների մասնակից շահառուների կրթավճարի տրամադրմանը։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ