Մենք վճռական ենք հաղթանակի հասնելու հարցում. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ հանդիպումից հետո ասել է, որ Իսրայելը վճռական է Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու հարցում և հասնելու է դրան։
Վարչապետը համապատասխան հայտարարություն է հրապարակել X սոցիալական ցանցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես հանդիպել եմ ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինի հետ, մենք վճռական ենք ՀԱՄԱՍ-ի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու հարցում, և մենք դա կանենք»,- գրել է Նեթանյահուն։
«Ես նրան ցույց տվեցի պատանդների լուսանկարները, որոնց մենք վերադարձրինք, և բոլորին մենք կվերադարձնենք»,- հավելել է Իսրայելի վարչապետը։










