Պուտինը նախընտրական քարոզարշավի ժամանակ արձակուրդ չի գնա. Պեսկով

19:41 • 18.12.23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով այսօր ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար, նախընտրական քարոզարշավի ընթացքում արձակուրդ չի վերցնի։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, Պուտինը օրենքով ընդհանրապես չպետք է արձակուրդ վերցնի, նա կատարում է նախագահի իր պարտականությունները:

Ուստի նման անհրաժեշտություն չկա»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ռուսաստանի Դաշնության գործող նախագահից ընդունել է փաստաթղթերի փաթեթ, որոնք անհրաժեշտ են 2024 թվականի մարտի 15-ից 17-ը կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու համար։