Մայթ մաքրող 50 նոր տեխնիկա ենք բերել․ Կամո Արեյանը զեկուցեց Ավինյանին

10:17 • 18.12.23

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր խորհրդական Կամո Արեյանից հետաքրքրվեց՝ թե տեխնիկական բավարարո՞ւմ է, որ ձյուն մաքրենք։

Արեյանն էլ քաղաքապետին զեկուցեց, որ նախապես պատրաստ է եղել ձնամաքրման տեխնիկան:

«Ճանապարհները մշակվել են, որևէ խնդիր չենք ունեցել: 50 միավոր մայթ մաքրող նոր տեխնիկա ենք բերել և բաշխել վարչական շրջաններին, 760 հոգանոց անձնակազմը նաև մաքրման աշխատանքներով կզբաղվեն»,- մանրամասնեց նա։

Ավինյանն էլ ի պատասխան նշեց, որ պետք է բավարար ուշադրություն դարձնել ոչ միայն ճանապարհներին, այլ՝ մայթերին։