Ուգանդայում 110-ամյա տղամարդը սպանել է կնոջը՝ «ամուսնական պարտականությունները չկատարելու» համար

11:38 • 18.12.23

Ուգանդայի ոստիկանությունը ձերբակալել է 110-ամյա տղամարդու, որը կասկածվում է իր 109-ամյա կնոջը սպանելու համար։ Այս մասին հայտնել է Daily Monitor-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Հաղորդվում է, որ տեղի բնակիչը դանակահարել է կնոջն այն բանից հետո, երբ նա հրաժարվել է նրա հետ նույն սենյակում քնել և «կատարել ամուսնական պարտականությունները» վատառողջության պատճառով։

«Նթունգամոյի շրջանի ոստիկանությունը բերման է ենթարկել 110-ամյա տղամարդուն, որը մեղադրվում է իր 109-ամյա կնոջը դանակահարելու համար, քանի որ վերջինս հրաժարվել է կատարել իր ամուսնական պարտականությունները»,- գրում է թերթը։

Նշվում է, որ սպանության նախօրեին կինը բողոքել է վատ ինքնազգացողությունից և գնացել է քնելու մեկ այլ սենյակում՝ տղամարդուն թողնելով մենակ։