Գլխավոր տոնածառի և քաղաքի լույսերի միացման միջոցառմամբ պայմանավորված՝ այսօր և վաղը կդադարեցվի մի քանի փողոցների երթևեկությունը. Քաղաքապետարան

19:00 • 18.12.23

Հանրապետության գլխավոր տոնածառի և քաղաքի լույսերի միացման վաղվա միջոցառմամբ պայմանավորված`

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 23:00-ից կդարարեցվի Հանրապետության հրապարակի՝ Աբովյան-Նալբանդյան փողոցները կապող հատվածի երթևեկությունը:

Վաղը՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 18:00-ից, ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակի երթևեկությունը:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը:

Возможно, это изображение карта, светокопия, план этажа и текст